13/05/2025

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակն ընդունում է հայտադիմումներ

Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրության և ֆինանսավորման հարթակն ընդունում է հայտադիմումներ այս տարվա համար։

GAIFF Pro-ն այս տարի տեղի կունենա կինոփառատոնի շրջանակում՝ հուլիսի 14-18-ը։ Արտադրական հարթակը ներկայացնելու է 17 նախագծեր արտադրության տարբեր փուլերում։ Մասնակիցները ցուցադրելու են իրենց աշխատանքը միջազգային ֆինանսիստներին, դիստրիբյուտորներին և պոտենցիալ համաարտադրողներին:

Բացի այդ, ընտրված նախագծերը հնարավորություն կունենան մասնակցելու սեմինարների և անհատական հանդիպումներին, որոնք նախատեսված են արագացնելու դրանց զարգացումը: Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։

Short Cuts Nest կարճամետրաժ նախագծերի արտադրության հարթակը ևս բաց է հայտադիմումների համար մինչև մայիսի 15-ը։ Հայկական հինգ կարճամետրաժ ֆիլմեր կընտրվեն՝ մասնակցելու հարթակի աշխատանքին ու ստանալու հատուկ մրցանակ Կինոկետի կողմից։

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից:

Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ հանրությանը կներկայացվեն ավելի ուշ։