Հռոմի Ֆրանցիսկոս պապի թաղմանը մասնակցելու համար աշխարհի տարբեր երկրների նախագահներ, թագավորական ընտանիքների անդամներ ու պաշտոնյաներ են ժամանել Վատիկան:
Այսօր առավոտյան Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա են եղել Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և իր նախորդը՝ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
ԱՄՆ ներկայիս նախագահ Թրամփը տիկնոջ՝ Մելանյա Թարմփը նստած էր առաջին շարքում՝ Ֆրանցիսկոս պապի դագաղի անմիջապես դիմացը, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու նրա տիկինը նստած էին շարքի մյուս կողմում:
Հետաքրքիր է, որ Թրամն ու իր տիկինը նստել էին Ուկրաինայի ամենաակտիվ աջակիցների՝ Էստոնիայի և ՖԻնլանդիայի նախագահների միջև:
Հետաքրքիր է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նստած էր առաջին շարքում, սակայն շարքի հակառակ կողմում՝ Ֆրանսիայի նախագահից ընդամենը մի քնաի նստարան այն կողմ:
Զարմանալիորեն, Ֆրանցիսկոս պապի թաղումից առաջ Թրամփն ու Զելենսկին տասնհինգ րոպեանոց զրույց են ունեցել, որը Թրամփը որակել է որպես արդյունավետ, իսկ Զելենսկին հայտարարել է, որ այն պատմական դառնալու ներուժ ունեցող քննարկում էր:
Բրիտանական թագավորական ընտանիքը ներկայացնող Ուելսի արքայազնը նստել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողքին՝ Սթարմերից որոշակի հեռավորության վրա։
Սակայն, հյուրերի նստելու դասավորությունը հատուկ կարգով էր որոշվել:
Հատուկ հյուրերը առանձնացված են եղել հարյուր հազարավոր սովորական մարդկանցից, ովքեր եկել էին վերջին հրաժեշտը Հռոմի պապուն տալու:
Պաշտոնյաները նստել են Վատիկանի հրապարակի աջ կողմում՝ Սուրբ Պետրոս տաճարի կողքին:
Սակայն, որքան էլ զարմանալի չթվա, լավագույն տեղերը զբաղեցրել են Ֆրանցիսկոս պապի հայրենի Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին , Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան։ Նրանց հետևում նստել են գործող միապետները, իսկ մյուս պատվիրակությունները նստել են այլ կողմում՝ ֆրանսերենի այբբենական կարգով, քանի որ ֆրանսերենը դիվանագիտական լեզուն է համարվում:
Ձեզ ենք ներկայացնում հուղարկավորությանը ներկա առաջին դեմքերի ցուցակը՝
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա
Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադեր
Բելգիայի թագավոր Ֆիլիպ և թագուհի Մաթիլդա
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր
Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչ
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոա
Իռլանդիայի վարչապետ Միխաել Մարտին
Մոլդովայի նախագահ Մայա Սանդու
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչ
Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լուքսոն
Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավ և թագուհի Սիլվիա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ
Դանիայի թագուհի Մարիա
Հորդանանի թագավոր Աբդուլլահ II և թագուհի Ռանիա
Հունգարիայի նախագահ Թամաշ Սուլյոկ և վարչապետ Վիկտոր Օրբան
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստա
Ինչպես տեսնում եք, չնայած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս ներկա է եղել Հռոմի Պապի հուղարկավորությանը, սակայն նրա անունը նշված չէ պաշտոնական հյուրերի ցուցակում:
Բաց մի թողեք
Նեթանյահուն և Թրամփը որոշեցին
Մոսկվան Կիևի առաջ խիստ պայմաններ է դրել
Արամ Ա-ի մոտ ինչ է փնտրում Ռուսաստանի դեսպանը