Մայիսի 9-ին Մոսկվայում ֆաշիզմի դեմ հաղթանակի օր նշելն ակնհայտ երեսպաշտություն է Ուկրաինայի դեմ պատերազմի և մերօրյա ֆաշիստական դրսևորումների համապատկերում։ ՌԴ ագրեսիան Ուկրաինայի սուվերեն տարածքի նկատմամբ հանցագործություն է մարդկության դեմ և միջազգային օրենքների կոպտագույն խախտում։
«Հանրապետություն» կուսակցությունը համոզված է, որ ժողովրդավարության, ԵՄ ընտանիքի և քաղաքակիրթ երկրների մաս կազմելը ուղենիշ վերցրած Հայաստանի Հանրապետությունը չպետք է մասնակցի նման միջոցառմանը, որով կարդարացնի հարևան պետությունների նկատմամբ ագրեսիա կիրառող բռնապետների գործողությունները։
Փոխարենը ՀՀ անվտանգային, տնտեսության և ներքաղաքական մարտահրավերների հետ կապված` գերկարևոր ենք համարում սկսել գործուն և ակտիվ գործընթաց` ԵՄ անդամակցության և ԱՄՆ-ի հետ Ռազմավարական գործընկերության հանձնառությունների ուղենիշներում։
ԵՄ անդամակցության խնդրով փոխվարչապետի ինստիտուտի ստեղծումը և ԱՄՆ Ռազմավարական գործընկերությունը խթանող՝ կառավարության անդամներից և ակադեմիական շրջանակներից մշտական գործող խմբի ձևավորումը համարում ենք առաջնային և օրվա պահանջ։
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Բաց մի թողեք
Ճգնաժամերը հնարավոր չէ հաղթահարել հռետորական կոչերով
Հիմա ասում եմ՝ ինչ է լինելու տարվա վերջում. Երեք խնդիր, որ կարող է լուծել այս խորհրդարանը. Նարեկ Կարապետյան
9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք