Wildberries առցանց առևտրի հարթակը վերջին օրերին սկսել է գումար գանձել նաև ապրանքի առաքման համար, ինչը ժամանակին անվճար էր, և այն դարձել է բազմաթիվ օգտատերերի դժգոհության պատճառը։
Որոշ պատվերների արժեքն ու առաքման գինը նույնն է, երբեմն էլ նաև առաքման արժեքը գերազանցում է ապրանքի գնին։ Օրինակ՝ 11880 դրամ արժողությամբ փայտե դարակաշարը գնելու դեպքում այն կարժենա 27400 դրամ, քանի որ նշված ապրանքի առաքումն ավելի թանկ է՝ 15520 դրամ, նույնն է նաև մյուս ապրանքատեսակների դեպքում։
Փոփոխություն է տեղի ունեցել նաև պատվերը ետ վերադարձնելու կանոններում, եթե ժամանակին այն անվճար էր, ապա հիմա գնված ապրանքը չհավանելուց հետո գնորդները ստիպված կլինեն վճարել առաքման գումարն ամբողջությամբ։
Թեմայի վերաբերյալ բազմաթիվ հայ հաճախորդներ սոցիալական ցանցի խմբերում բարձրաձայնել են խնդիրն՝ իրենց դժգոհությունն հայտնվելով։


Բաց մի թողեք
Նախազգուշացրել է սպասվող բյուջետային ճգնաժամի մասին` «շաթդաունի» պատճառով
«Անհասանելի երազանքների երկիր». Եվրոպայի առաջին էլեկտրաֆիկացման նպատակը քննադատության տակ է
Ֆլամինգոներն ընդդեմ օլիգարխների․ Ինչու են կանաչները խաղադրույք կատարում վարդագույն թռչնի վրա… Ալբանիայից. Լուսանկարներ