Իսպանացի աստղ Պենելոպե Կրուսը առաջինն է, ով խոստովանում է երաժշտության հանդեպ իր ուժեղ կապվածությունը:
«Ես շատ ուժեղ կապ ունեմ դասական երաժշտության հետ, քանի որ դա իմ առաջին հոբբին էր, երբ չորս տարեկան էի և սկսեցի բալետի գնալ», – ասում է նա: «Եվ երբեմն ես վերադառնում եմ դրան և ականջակալներովս՝ իմ սեփական աշխարհում, և լսում եմ Բիզե կամ Շոպեն, կամ այն ամենը, ինչ պարում էի, երբ փոքր էի։ Ինձ համար դա նույն ոգեշնչման և ստեղծագործականության զգացողությունն ունի։ Եվ ինձ համար երաժշտությունը ամենակարևոր արվեստն է։ Այն, որը ուղիղ հասնում է քո սրտին՝ առանց ֆիլտրի։
Որպես դերասանուհի՝ երաժշտությունը օգտակար եղել է։
Ես շատ եմ օգտագործում երաժշտությունը տեսարաններին պատրաստվելու համար։ Օրինակ՝ («Ջաննիի սպանությունը») Վերսաչեում Էդգարը (Ռամիրեսը) և ես դա միասին էինք անում, տեսարանից առաջ լսում էինք կամ օպերա, կամ Փրինս։ Եվ Փրինսի և օպերայի համադրությունը, մենք կարծում էինք, որ ամենաշատ Վերսաչեի համադրությունն էր, որը կարող էր գոյություն ունենալ։ Եվ երբեմն նաև Ջորջ Մայքլը։ Այնպես որ, դա մեզ իսկապես կտեղադրեր այդ տեսարանի և Վերսաչեի աշխարհի տրամադրության մեջ։ Ես շատ եմ օգտագործում երաժշտությունը։ Եվ երբեմն դա ծանր մետալ է, իսկ երբեմն՝ հիփ-հոփ, կախված է տեսարանից։
Դուք ունե՞ք սիրելի խումբ։
Չգիտեմ, թե ինչու պետք է ասեմ մեկը։ Բայց գիտեմ, որ ես շատ յուրահատուկ բան ունեմ U2-ի հետ։
Հայտնի օսկարակիր դերասանուհին և մոդելը, լեգենդար ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի մուսան, խենթ իսպանուհի Պենելոպե Կրուսը գիտի, թե ինչպես գրավել տղամարդկանց սրտերը: Նրա տաղանդի, հաստատակամության, աշխատասիրության ու գեղեցկության շնորհիվ նրա յուրաքանչյուր դեր մի նոր կյանքի է նման՝ պայծառ ու անկանխատեսելի։
Իսպանացի ամենասեքսուալ դերասան Խավիեր Բարդեմի կինն այսօր նշում է ծննդյան 48-ամյակը։
Ներկայացնում ենք ամենահետաքրքիր փաստերը Պենելոպեի կենսագրությունից և կինոկարիերայից.
Վաղ տարիքում Պենելոպեն ինը տարի բալետ է սովորել Իսպանիայի ազգային կոնսերվատորիայում, ինչպես նաև ինտենսիվորեն ուսումնասիրել է դասական և ջազ պարերը։ 15 տարեկանում նա հաղթել է մոդելային մրցույթում, որի շնորհիվ սկսել է նկարահանվել երաժշտական տեսահոլովակներում։
1988
Պենելոպեի կինոդեբյուտը կայացել է 1992 թվականին։ Դերասանուհին նկարահանվել է «Jamón Jamón» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը դերասան Խավիեր Բարդեմն էր։ Կրուսն ամուսնացել է նրա հետ 18 տարի անց՝ 2010 թվականին։
Կադր «Jamón Jamón» ֆիլմից, 1992
Մինչ Խավիերի հետ ամուսնանալը, դերասանուհին ավելի քան երեք տարի հանդիպում էր Մեթյու ՄակՔոնախիի և Թոմ Քրուզի հետ։ Պենելոպեն Թոմին հանդիպել է «Vanilla Sky»-ի նկարահանման հրապարակում։
Կադր «Vanilla Sky» ֆիլմից, 2001
Պենելոպե Կրուսն առաջին և միակ իսպանացի դերասանուհին է, ով արժանացել է «Օսկար»-ի: Հատկանշական է, որ իսպանացի տղամարդ դերասաններից ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակի միակ դափնեկիրը նրա ամուսինն է՝ դերասան Խավիեր Բարդեմը։ Պենելոպեն նաև առաջին իսպանացի դերասանուհին է, ով աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում:
2012
2011
Պենելոպե Կրուսը չի թաքցնում իր գեղեցկության գաղտնիքը. ըստ դերասանուհու՝ կնոջը յուրահատուկ և գեղեցիկ է դարձնում հարգանքը. «Դա քեզ սիրելու և հարգելու որոշում կայացնելու մասին է: Եղիր քո լավագույն ընկերը»:
Բացի իր մայրենի իսպաներենից, Պենելոպեն տիրապետում է ևս 3 լեզուների՝ դերասանուհին ազատ տիրապետում է իտալերենին, ֆրանսերենին և անգլերենին։
Պենելոպեի քույրը՝ Մոնիկա Կրուսը, միացել է «Pirates of the Caribbean: On Stranger Tides» ֆիլմի նկարահանումներին՝ որպես դերասանուհուն փոխարինող: Այդ ժամանակ Պենելոպեն հղի էր, ինչն ինչ-որ չափով դժվարացնում էր նկարահանումները, հատկապես՝ խոշոր պլանով։
Դերասանուհին զբաղվում է բարեգործությամբ, նախկինում օգնել է Մայր Թերեզա հիմնադրամին։ Պենելոպեն հիմնել է բարեգործական կազմակերպություն, որն աջակցում է անօթևան հնդիկ աղջիկներին, ինչպես նաև իր միջոցներով կառուցել է աղջիկների համար դպրոց և բժշկական կլինիկա Կալկաթայում։
Պեդրո Ալմոդովարի «Átame!» ֆիլմը, Պենելոպե Կրուսի խոսքերով, շրջել է իր կյանքը։ Նա այն դիտել է 14 տարեկանում և որոշել, որ պարզապես պետք է աշխատի Ալմոդովարի հետ։
Դերասանուհու կարիերայի գրեթե ամենասկզբում իսկական հրաշք տեղի ունեցավ, ռեժիսորն ինքը զանգահարեց նրան՝ շնորհավորելու հաջողության համար և հրավիրելու լսումների։ Այժմ Ալմոդովարն ու Կրուսը նկարահանման հրապարակում գրեթե անբաժան են՝ միասին նկարահանելով 7 ֆիլմ։
Չնայած այն հանգամանքին, որ դերասանուհին ամուսնու և երեխաների հետ շատ ժամանակ է անցկացնում ԱՄՆ-ում, Կրուսն իրեն իսկական իսպանուհի է համարում:
«Ես իսկական իսպանացի եմ, սիրում եմ իմ քաղաքն ու երկիրը։ Ես սիրում եմ սնունդն ու մշակույթը։ Մայրս ու քույրս ապրում են այստեղ։ Ես կապված եմ ընտանիքիս», – հարցազրույցներից մեկում ասել է Պենելոպեն։
Պենելոպե Կրուսը սիրում է և գիտի, թե ինչպես պատրաստել: Նա սիրում է իսպանական և իտալական խոհանոց, հյուրերին կարող է ֆրիտա առաջարկել, իսկ նրանց համար, ովքեր դիետա են պահում, մատուցել իսպանական լոլիկի գասպաչո ապուր։ Elle-ին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ եթե հնարավորություն ունենար որևէ մեկին ընթրիքի հրավիրելու, ապա հյուրերի ցանկում կհայտնվեին Օդրի Հեփբերնը, Ուիլյամ Շեքսպիրը, Մերիլին Մոնրոն և Մերիլ Սթրիփը։ Նա պարզապես կլռեր և կլսեր իր հյուրերին։
Բաց մի թողեք
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան – «Արի ու գնա». Տեսանյութ
«Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել է․ Լուսանկար
Հայ հեղինակները Թուրքիայի արտգործնախարարի մասին գիրք են գրել Մոսկվայում․ Լուսանկար