Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջան կատարած այցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի պատվիրակությունների համատեղ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին և շեշտել այդ սկզբունքի հարգումը։
«Ղարաբաղն ադրբեջանական տարածքի անբաժանելի մասն է, և մենք հարգում ենք այն»,- ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ Իրանի ներկայացուցիչների այցն ու մասնակցությունը բանակցություններին ուղղված են երկու երկրների միջև կապերի, միասնության և համախմբվածության ամրապնդմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ապրիլի 28-ին այցելելու էր Ադրբեջան:
Բաց մի թողեք
Թուրքական անվտանգային բլոկի «դեսանտը» Բաքու է ժամանել
Ալիևը շտապում է առավել «դուր գալ» Էրդողանին
Մոսկվայի լոյալության դիմաց, Ղազախստանը Բաքու-Գրոզնի օդանավի կործանման պատճառ կճանաչի անվտանգության կանոնների խախտումը