«Ուկրաինայի չեզոք, ոչ դաշնակցային կարգավիճակը և Կիևի նացիստական ռեժիմի հետևանքների հաղթահարումը ուկրաինական հակամարտության կարգավորման պայմաններն են»:
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. «Մեր դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ հայտնի է: Մենք ելնում ենք նրանից, որ Կիևի չանդամակցելը ՆԱՏՕ-ին և նրա չեզոք և ոչ դաշնակցային կարգավիճակի հաստատումը Ուկրաինայի պետական ինքնիշխանության մասին 1990 թվականի հռչակագրին համապատասխան, ուկրաինական ճգնաժամի վերջնական կարգավորման երկու հիմքերից մեկն է, որը համապատասխանում է Ռուսաստանի անվտանգության շահերին»,- ասել է գերատեսչության ղեկավարը Gbolo թերթին տված հարցազրույցում:
Բացի այդ՝ Լավրովի խոսքով՝ անհրաժեշտ է հաղթահարել Կիևում 2014 թվականին պետական հեղաշրջման արդյունքում «իշխանությունը զավթած ռեժիմի կառավարման հետևանքները»։
Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է Կիևի իշխանությունների քայլերի մասին՝ արմատախիլ անելու ռուսական ամեն ինչ՝ ներառյալ լեզուն, մշակույթը, ավանդույթները, կանոնական ուղղափառությունը և լրատվամիջոցները։
Նախարարը կարգավորման մեկ այլ պարտադիր պայման է անվանել հակառուսական պատժամիջոցների վերացումը և Ռուսաստանի ինքնիշխանության միջազգային ճանաչումը Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի, Զապորոժիայի և Խերսոնի շրջանների նկատմամբ։
Մոսկվան նաև պահանջում է հուսալի երաշխիքներ տրամադրել «այն վտանգների դեմ», որոնք բխում են Հյուսիսատլանտյան դաշինքից, Եվրամիությունից և առանձին պետություններից, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության արևմտյան սահմանների մոտ։
Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի իշխանությունները բաց են Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար։ Նա հավելել էր, որ աշխատանքը ամերիկյան կողմի հետ նույնպես շարունակվում է։
Բաց մի թողեք
Մոսկվան ադրբեջանցիներին սպանողներին կհանձնի՞ Բաքվի արդարադատությանը
Հով, քեզ քպ-ն էլ մարդու տեղ չի դնում, ինչի՞ ես քեզ էս աստիճան ստոր ներկայացնում. Լուսանկար
Ռուսաստանը ցանկացե՞լ, բայց չի՞ կարողացել այդ հարցում կոնենսուս ապահովել