Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Հաղորդագրության համաձայն, կողմերը շարունակել են կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան ակտիվ քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների վերաբերյալ։
Լավրովը և Ռուբիոյի քննարկման առանցքում է եղել ուկրաինական հակամարտությունը։
Կողմերը նշել են բանակցությունների նախադրյալների համախմբման կարևորությունը ՝ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ճանապարհը համաձայնեցնելու նպատակով ։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային մի շարք այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներում։
Բաց մի թողեք
Թրամփի խաղաղության համաձայնագիրը «սարսափելի» է, բայց Ուկրաինան պետք է ընդունի այն․ The Sunday Times
Զելենսկին հասկանում է, թե ինչ է կատարվում, և ցանկանում է գործարք կնքել․ Թրամփ
Ովքեր են ներկա եղել Հռոմի պապի թաղմանը, ով ում կողքն է նստել․ Լուսանկարներ