Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Այս մասին «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․
«Նայած մենք ի՞նչ ենք հասկանում համախմբվելու տակ։ Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Հնարավոր է որոշակի պայմանավորություններ ունենալ տակտիկական առումով։ Բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ և՛ մոտեցումների հարց կա, և՛ ընկալումների հարց կա, և՛ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Այո, սա այն դասական մոդելն է, որ ամեն տեղ աշխատում է։ Եթե, օրինակ, ընտրությունների ինչ-որ պահ է գալիս, այդ ընտրությունների ժամանակ դաշինքներ ձևավորել, այո։ Բայց մի դաշինք ձևավորել, որտեղ կարող են լինել 15 կամ 20 միավոր, ուղղակի իրատեսական չէ, չի աշխատելու, մենք մեզ չխաբենք։ Բարի ցանկությունները միշտ չէ, որ աշխատող բանաձև է»։
Բաց մի թողեք
Կարևոր արձագանք Արսեն Թորոսյանից․ Էդգար Ղազարյան
Փաշինյանի «իրական Հայաստանն», այսպիսով, վերջնականապես ստանալու է Ալիեւի եւ Լուկաշենկոյի «իրական Ադրբեջանի» կամ «իրական Բելառուսի» տեսքը
Զինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞․ մանրամասներ