Մայիսի 5-ին ձերբակալվեց ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ Հակակոռուպցիոն դատարանը նրան ձերբակալել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու մեղադրանքով։
Դանիելյանին իրավապահները մեղադրում են աշխատակիցների անուններով պարգեւավճարներ դուրս գրելու եւ դրանք յուրացնելու մեջ։
Տեղեկացանք, որ բացի Դանիելյանից Հակակոռուպցիոնը բերման ենթարկել եւ ձերբակալել է ՍԱՏՄ մի քանի այլ աշխատակիցներ՝ նույն քրգործի շրջանակում։ Մեր աղբյուրը չբացառեց, որ առաջիկայում եւս բերման ենթարկվող ՍԱՏՄ աշխատակիցներ կլինեն։
Նշենք, որ Դանիելյանի ձերբակալման մասին լուրերը մոտ մեկ ամիս է՝ շրջանառվում էր, իրավապահները որոշ ժամանակ օպերատիվ գործողություններ են արել։ Նա օրեր առաջ ազատման դիմում էր ներկայացրել, որին հաջորդեց նրա ձերբակալումը։
Բաց մի թողեք
Ապամոնտաժվել է 4 ինքնակամ կառուցված շինություն․ Ավինյան. Տեսանյութ
Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից