ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ գործակալ լինելու մասին ակտիվացած խոսակցություններին:
«Քանի նորից խոսք է գնացել Քոչարյանի գործակալ լինելու մասին, հիշեցնեմ՝ 2023 թվականին մի շարք լրատվականներով (այս վիդեոն 365.news-ից է) հրապարակվեց այս ձայնագրությունը, որում Քոչարյանը պուտինից խնդրում է ապահովել նրա խաղաղ դուրս գալը քաղաքականությունից։
Քոչարյանի գրասենյակը ասեց, որ 2023 թվականի այս ձայնագրությունը պատրաստված է արհեստական բանականությամբ, բայց չնայած շատերի, այդ թվում՝ և իմ հորդորներին, այդպես էլ դատարան չդիմեց։
Ենթադրաբար չուզենալով, որ ձայնագրությունը ենթարկվի փորձագիտական վերլուծության։
Էնպես որ եթե ձեզ տանջում է հարցը՝ գործակա՞լ է Քոչարյանը թե՞ ոչ, ուղղակի հարցրեք, թե ինչո՞ւ այս ձայնագրության թեմայով չի դիմում դատարան և պահանջում փորձագիտական եզրակացություն»,- գրել է պատգամավորը:
Գրառմանը կից Ալեքսանյանը վերահրապարակել է լրատվականներից մեկի ձայնագրությունը։

Բաց մի թողեք
«Էդ ԶՈւ-ն Նիկոլ Փաշինյանն իր հոր տնից չի բերել, մեր ԶՈւ-ն է»
Մի հատ ճշտեք՝ ոնց են որոշել՝ ո՞վ պետք է հրավիրվեր պաշտոնական «օթյակ». Լուսանկար
Ցուցադրված զենքերի մի մասը պարզվեց բնավ զենքեր չեն