ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի վերջին հանդիպել էր «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ ու պատասխանել նրանց հարցերին։
«Փաստ» օրաթերթը գրում է. Երկրորդ նախագահի էջում տեղադրվել էր հանդիպման մասին հարցուպատասխանի մեկ ժամանոց տեսանյութ, որը տարբեր լրատվամիջոցներ հրապարակեցին՝ թե՛ ամբողջությամբ, թե՛ հատվածաբար։
Հիշեցնենք, որ երբ 2 տարվա փաստացի լռությունից հետո Ռոբերտ Քոչարյանի նախորդ ասուլիսը մեծ արձագանք էր ստացել, «Փաստն» այն ժամանակ ուսումնասիրություն իրականացրեց՝ հասկանալու համար հետաքրքրության աստիճանը նախկին նախագահի նկատմամբ:
Հաշվի առնելով այս հանդիպման շուրջ աժիոտաժը՝ այս անգամ էլ դիտարկում արեցինք՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է պահպանվել այդ հետաքրքրությունը՝ առավել ևս նկատի ունենալով, որ այս դեպքում խոսքը ոչ թե ասուլիսի, այլ ուսումնական հաստատության ուսանողների և դասախոսների հետ հանդիպման մասին է, որը, մեր ունեցած տեղեկություններով, ի սկզբանե անգամ նախատեսված չի էլ եղել հրապարակել։
Եվ այսպես, մեր դիտարկումը ցույց տվեց, որ երկրորդ նախագահի հետ հարցուպատասխանը, որն ամբողջական և հատվածաբար տեղադրել էին News.am, 5-րդ ալիք, 168.am, 24News.am, Yerevan.Today, Yerkir. am, Hayeli.am, Aravot.am, Politik.am կայքերում, ինչպես նաև Քոչարյանի պաշտոնական սոցիալական էջերում, ընդհանուր առմամբ ունեցել է ավելի քան 2,5 մլն դիտում։ Նշենք, որ այլ լրատվամիջոցներ կամ հարթակներ ևս, ամենայն հավանականությամբ, տեղադրած կլինեն այդ տեսանյութերը, սակայն մենք դիտարկել ենք հիմնական քաղաքական հարթակները: Ի՞նչի մասին է խոսում այս ցուցանիշը:
Ստացվում է, որ փաստացի, երկրորդ նախագահի խոսքի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել, չնայած նրան, որ նախորդ ասուլիսի և այս հանդիպման միջև ընդամենը երկու ամիս է, իսկ քնարկված բոլոր թեմաներին ասուլիսում անդրադարձ կատարվել էր։ Ի դեպ, հետաքրքիր է, որ դիտումների քանակից բացի, հավանումներն ու դրական մեկնաբանությունները ևս գերակշռում էին։
Ըստ էության, գործ ունենք մեր նորագույն պատմության ժամանակաշրջանում մի նոր հետաքրքիր ֆենոմենի հետ: Հայաստանի նախկին ղեկավարի, իսկ այժմ գործող ընդդիմադիր ղեկավարի հանդեպ հասարակական հետաքրքրությունը հետևողականորեն աճում է այն պայմաններում, երբ նա առանձնապես ակտիվ չէ, իսկ նրա դեմ մշտապես ակտիվ հակաքարոզչություն է տարվում։
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր