21/05/2025

Բաքվի դատարանում ցուցադրվել են արխիվային տեսանյութեր. հարցաքննվել է Դավիթ Իշխանյանը. Լուսանկարներ

Բաքվի դատարանում մայիսի 5-ին կայացել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով հերթական դատական նիստը։ 

Նախօրեին կայացած դատական նիստի ընթացքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկայացվել է տեսանյութ, որում, ըստ նրանց պնդման, պատկերված է Մարտունու շրջանի «օկուպացիայի մասին» տեսարան։

Տեսանյութում երևում է նաև Սերժ Սարգսյանը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարի կարգավիճակում։ Նրա կողքին են Մոնթե Մելքոնյանը և Դավիթ Իշխանյանը։ Դատախազները տեսանյութը օգտագործել են որպես հիմք՝ հարցեր ուղղելու Դավիթ Իշխանյանին։

Իշխանյանը դատարանում նշել է, որ նշված անձինք ժամանել էին իր գումարտակ՝ ծանոթանալու առաջնագծում ստեղծված իրավիճակին։

Դատական նիստի ընթացքում հարցաքննվել են նաև այն անձինք, որոնք գործով հանդես են գալիս որպես «տուժողներ»։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նիստի ընթացքում ներկայացվել է «հայկական զինված ուժերի կողմից Մարտունու շրջանի օկուպացիայի մասին պատմող տեսանյութ»։

275.jpg (72 KB)

Հրապարակված լուսանկարներում երևում է, որ տեսանյութերում ցուցադրված են Սերժ Սարգսյանը, նրա հետ են Մnնե Մելքnնյանը, Դավիթ Իշխանյանը։

279.jpg (416 KB)

Տեսանյութի ցուցադրումից հետո պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները հարցեր են ուղղել Դավիթ Իշխանյանին։ Իշխանյանը ցուցմունք է տվել՝ նշելով, որ տեսանյութում երևացող կադրերում  «նրանք ժամանել էին իմ գումարտակ և ծանոթացել դիրքերում տիրող իրավիճակին»։

276.jpg (31 KB)

Հարցաքննվել են նաև ադրբեջանցիներ, որոնք ներկայացվել են «տուժողներ»։

Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 8-ին։

274.jpg (47 KB)

Մայիսի 6-ին էլ շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը:

2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի ՂուկասյանըԱրայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունն առանձնացվել և քննվում է առանձին վարույթով:

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված իբր «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների քննած 1389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

Շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները մեկնարկել են հունվարի 17-ից: