Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին դեռ անցյալ ավագանու նիստին հայտարարվեց։ Դաշինքի անդամների համար անհասկանալի է, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինչու է ձգձգում ավագանու անդամի մանդատի տրանադրումը։
Հրապարակ թերթը գրել է․ «Այսօր պետք է վիճարկվի «Մեր քաղաքը» խմբակցության 6-րդ մանդատի ճակատագիրը, Կարեն Բադալյանը ինքնաբացարկ էր հայտնել, արդեն 6-րդ օրն է (ընթացակագով ևս 7 օր անցել է, ինչու ԿԸՀ-ն չի տրամադրել ցուցակով հերթական ավագանու մանդատը»,- ասաց խմբակցության ավագանու ղեկավար Լիզա Գասպարյանը։
Հիշեցնենք, որ Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել նաև «Իմ հզոր համայնքի» ավագանու թեկնածու Սուսաննա Մկրտչյանը:
Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ երկուսի թեկնածությունն էլ՝ որպես ավագանու անդամի թեկնածուներ ուժը կորցրած ճանաչել։
Ուշագրավ է, որ Կարեն Բադալյանը, սակայն, օրերս դիմել է դատարան` անվավեր ճանաչելու իր դիմումը, նաև ըստ որոշ տեղեկությունների, ցանկանում է դուրս գալ խմբակցությունից։
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր