Արդեն երրորդ օրն է, Հրազդան խոշորացված համայնքում՝ Մարմարիկ գյուղում, 2 տարեկան երեխայի են որոնում: Փոքրիկ Տիգրանը բակում խաղալուց է եղել, ծնողները մտածել են, որ փոքրիկը տանն է քրոջ հետ, որից հետո երեխան անհետացել է: Ծնողները կասկածներ ունեն, որ երեխան, հնարավոր է, անզգուշաբար գետն ընկած լինի։
ՆԳՆ–ից քիչ առաջ հայտնեցին, որ երեխային դեռ չեն գտել, ոստիկանության և փրկարար ծառայության կողմից որոնողական միջոցառումները շարունակվում են:
Որոնողական աշխատանքները երեկ ոչ միայն գետի երկայնքով են իրականացվել, այլ նաև հարակից տարածքներում: Մեզ ասացին, որ կասկածներ են եղել, որ, հնարավոր է, երեխան փոսն ընկած լինի, բայց այս վարկածը չի հաստատվել:
Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, պարեկներն ու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները փոքրիկի որոնողական աշխատանքներ են իրականացնում քաղաքացու այն ահազանգից հետո, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ինքն ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
Հավելենք, որ Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հոդվածը վերաբերում է մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությանը։
Շարունակենք հետևել զարգացումներին:
Բաց մի թողեք
Երեխան մոլորվել է, փորձելով գտնել հարազատներին՝ քայլել դեպի Լանջազատ. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ. ՆԳՆ-ն՝ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխայի մասին
ՔԿԾ-ն ցույց է տվել Լիանայի և 8 ամսական երախայի պահման խուցը․ Լուսանկարներ