Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում, ըստ բնակիչների՝ կեղտաջուրն անխնա հոսում ու ողողում է մոտ 2 կմ-անոց ճանապարհը:
Կեղտաջրի հոտը զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից ու կեղտաջուրը լցվելու պատճառով երթևեկությունը որոշ հատվածներում դառնում է անկառավարելի, քանի որ վարորդները այդ կեղտաջրի միջով չեն վարում իրենց ավտոմեքենան՝ հասկանալի պատճաներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդրի մասին արդեն տեղյակ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում հանձնարարականով իր խորհրդական Կամո Արեյանը արդեն կապ է հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության պատասխաատուների հետ, ովքեր խոստացել են, որ 2-3 ժամվա ընթացքում խնդիրը կվերացնեն, իսկ խնդիրն այն է, որ կեղտաջրերի խողովակները խցանված են:


Բաց մի թողեք
Վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը. Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար
Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրել արտադրամասի ապակիները․ Լուսանկար