Ալեն Սիմոնյանը երեկ ճեպազրույցում հերթական հակառուսական հայտարարությունն է արել, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում` «դրսից մեծ փողեր են ծախսվում․․․ հյուսիսային հարեւանի կողմից», որը պարբերաբար ակտիվանում է։
«Հրապարակը» գրում է․ Մասնակիցների մեջ ոմն ռուս փորձագետներ են` հայկական ազգանուններով, որոնք փորձում են «փոխել իշխանությունը», հանրահավաքներ անել եւ այլն, քանի որ նրանց դուր չի գալիս ՀՀ ինքնիշխանությունը։
ԱԺ խոսնակն այս հայտարարություններն արել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպումից անմիջապես հետո։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է փոխանցել Կոպիրկինը Սիմոնյանին, որ նա վերջերս մեղմացրած հակառուսական հռետորաբանությունը նորից կոշտացրել է։
Հանդիպման մասին պաշտոնական աղքատիկ հաղորդագրություն է առկա․ «Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ՝ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաներ:
Անդրադարձել են նաեւ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` ՀՀ կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին»:
Հիշեցնենք, որ Մատվիենկոյի այցը սպասվում էր դեռ անցած տարեվերջին, սակայն անհայտ պատճառներով ձգվեց։ Վերջին տվյալներով՝ նա Հայաստան կգա հունիսին։
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին