Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է, հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Դանիելյանին կալանավորել են ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության մեղադրանքով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին ձերբակալվել էին ՍԱՏՄ տեսուչներ՝ գառների կարանտինի գործով: Չի բացառվում, որ այս ազատումը կապ ունի հենց այս՝ յուրացումների գործի հետ:
Արմեն Դանիելյանը անցած տարվա նոյեմբերին էր նշանակվել այս պաշտոնին: Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Բաց մի թողեք
Խուզարկել են Էջմիածնի նախկին ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի տունը
Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների քրգործը դատարանում է