Այսօր՝ մայիսի 7-ին են ծնվել, յոթ տարվա տարբերությամբ, դասական երաժշտության հանճարներից միանգամից երկուսը՝ Պյոտոր Չայկովսկին և Յոհաննես Բրամսը, ովքեր սակայն, պարզվում է, իրենց ստեղծագործական ու անձնական կյանքերում պարազպես տանել չեն կարողացել միմյանց։
Որքա՞ն հաճախ եք զարմացել, թե որքան տարբեր կարող են լինել նույն օրը ծնված մարդիկ։ Ահա Պյոտր Իլյիչ Չայկովսկին և Յոհաննես Բրամսը ամենաակներև օրինակներն են եղել, ցավոք։.
Մեկը՝ Չայկովսկին, զգացմունքների աշխարհից է, մյուսը՝ Բրամսը, տրամաբանության աշխարհից։
Մեկը ռուսական երաժշտական քնարերգության մարմնացումն է, մյուսը՝ գերմանական ակադեմիզմի խիստ պահապանը։ Նրանց ստեղծագործությունները, կերպարները, նույնիսկ արտաքին տեսքը հակառակ էին մինչև աբսուրդի աստիճան։
Չայկովսկին նրբագեղ էր, քաղաքավարի, միշտ էլեգանտ։ Բրամսը՝ տաքարյուն, անհաղորդ, միշտ ճմրթված հագուստով։
Մեկը հարուստ ընտանիքից է, մյուսը՝ աղքատությունից և հասարակաց տներից, որտեղ նա լրացուցիչ գումար էր վաստակում դաշնամուր նվագելով։
Չայկովսկուն դուր չէր գալիս Բրամսի երաժշտությունը՝ նա այն անվանում էր «չոր» և «անհոգի»։ Բրամսը լուռ էր, բայց նաև հիացած չէր ռուսական ռոմանտիզմով։
Պարզվում է, այնուամենայնիվ՝ նրանք հանդիպել են, սակայն ամբողջ կյանքում ընդամենը մեկ անգամ․ 1888 թվականին՝ Լայպցիգում, ջութակահար Բրոդսկու մոտ։ Եվ … զարմանալիորեն, հանդիպումը շատ ջերմ է անցնում։
Բրամսը այդքան էլ մռայլ հանճար չէր, այլ նույնիսկ հաճելի և բարի։ Չայկովսկին տպավորված էր. «Նա նման է ծեր ռուս քահանայի,- գրել է նա,- բայց խոսում է ուրախ և կենսուրախ»։
Նրանք միասին քննարկել են Հինգերորդ սիմֆոնիան, Բրամսը քննադատել է եզրափակիչը, և Չայկովսկին … համաձայնել է նրա հետ։
Դա նրանց միակ հանդիպումն է եղել։ Բայց դրանից հետո Բրամսը Չայկովսկուն իր ողջույններն ուղարկել է մեկից ավելի անգամ և հետաքրքրվել նրա աշխատանքով։ Արդյունքւոմ՝ նրանց միջև բարեկամություն չզարգացավ, բայց սառնությունը վերացավ։
Երկու տարբեր աշխարհներ, երկու տարբեր ճակատագրեր։ Բայց օրացույցում մեկ ամսաթիվ։ Մայիսի 7-ը այն օրն է, երբ ծնվեցին երկու մեծ անուններ, որոնք ընդմիշտ կմնան համաշխարհային երաժշտության պատմության մեջ։
Այս՝ իրականում երկար պատմությունը կարդալուց հետո, բավական ժամանակ սպասեցի, որ օրը գա ու վերապատմեմ, գտնեմ մեջբերումները․ Տեսանյութերում կարող եք տեսնել իմ ամենասիրելի հատվածները երկու հանճարների երաժշտություններից, թեև՝ չսիրելի չկա, չի կարող լինել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։
Բաց մի թողեք
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ. Շառլ Ազնավուր
«Խաչմերուկներ» փառատոնը միջազգային մրցանակով ամրապնդում է Հայաստանի ձայնը համաշխարհային երաժշտական դաշտում