Գյումրու համայնքապետարանի շենքի մոտ ուժեղ ծուխ է նկատվել, բնակիչները ահազանգել են պարեկներին ու հրշեջ ծառայությանը` ասելով, թե համայնքապետարանի շենքը այրվում է։
Hraparak.am-ի այցելության պահին շենքի լուսավորության համակարգը ամբողջությամբ անջատվել էր և ստուգումներ էին իրականացվում։
Դեպքին արձագանքել էին պարեկային ծառայության աշխատակիցները, ովքեր անմիջապես ահազանգել են հրշեջ-փրկարարական ծառայությանը։ Նախնական տվյալներով՝ ծուխը առաջացել է հնարավոր աղբի այրումից, սակայն դեպքի հանգամանքները դեռևս ճշտվում են։ Նշեցին նաև , որ ահազանգը կարծես թե կեղծ է։
Իրավապահները և հրշեջ ծառայությունը շարունակում են ուսումնասիրել տարածքը՝ պարզելու համար, թե արդյոք եղել է որևէ վտանգ բնակիչների կամ շենքի համար։
Հ.Գ. Քիչ առաջ մեզ ասացին, որ, այո, շենքում էլեկտրալարերի կարճ միացման պատճառով հրդեհ է առաջացել։
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին