«Մարտուն Գրիգորյանի թիմին զուգահեռ, իշխանությունն «աշխատանքներ» է տանում նաեւ Վարդան Ղուկասյանի թիմի ուղղությամբ: Երեկ իշխանական շրջանակներից մեզ ասացին, որ Ղուկասյանի թիմից 2 հոգու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվելու:
«Հրապարակ» թերթը գրում է. Իսկ եթե հոժարակամ ՔՊ-ի կողմը չանցնեն, ապա հնարավոր է ձերբակալությունների միջոցով իշխանության զավթում իրականացվի: Թե ովքեր են թիրախները, անուններ չտվեցին։ Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիում իշխանազավթման մեկնարկը ՔՊ-ի կողմից տրված է` Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Կարեն Բադալյանն ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին, վերջինս էլ արձանագրություն է կազմել եւ ուղարկել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Սակայն երկու օր անց Բադալյանը նոր դիմում է ներկայացրել, որով խնդրել է անտեսել իր դիմումը, նշել է, որ ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ եւ ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։ Մարտուն Գրիգորյանը կասկածներ ունի, որ իշխանությունն ազդել է իր թիմակցի վրա եւ փորձում է զավթել Գյումրին։
Իշխանությանը 3 ձայն է պակասում, որ փոխի ձայների հարաբերակցությունը հօգուտ իրեն․ այժմ 14 մանդատ ունեն՝ ավագանու 33 մանդատից։
Բաց մի թողեք
Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են, որովհետև ժամանակին մասնակցել են Ոսկեպարի ցույցին
Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է
Սպառնացել է ոստիկանապետին