«Երեկ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից հանդես եկավ հուզական ելույթով՝ մեղադրելով ԶԼՄ-ներին իր 3 ամյա երեխային «թիրախավորելու» համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «3 տարեկան իմ երեխայի վրա հոդված տպեցին. դա բարոյակա՞ն էր, թե՞ անբարո…., – հայտարարեց Նորատուսցի պատգամավորը:
Իսկ ինչ էր գրվել լրատվամիջոցների կողմից, ավելի կոնկրետ՝ «Հրապարակ» օրաթերթի կողմից 2022 թվականի մայիսի 15-ին: Ըստ օրաթերթի՝ «Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ. ծնված աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց եւ մենք զանգահարեցինք նրա հայրենի գյուղ՝ Նորատուս։ Գյուղի համայնքապետարանի Կարինե անունով աշխատակցուհին մեզ ասաց. «Այո, ունենք, Գրիգորյան Սմայլիկ Նարեկի»։ Ճշտեցինք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավորի դստե՞ր մասին է։ Պատասխանն էր. «Հա, պատգամավորի աղջիկն է»»։
Փաստորեն, այս հրապարակումը Նարեկ Գրիգորյանը համարում է երեխային թիրախավորել:
Իհարկե, ծնողները կարող են ընտրել երեխայի ցանկացած անուն, բայց մամուլին մեղադրել թիրախավորման մեջ խիստ վտանգավոր է, քանի որ ստացվում է, թե իշխանությունն է փորձում սահմանել՝ ինչ կարելի է լուսաբանել, իսկ ինչ՝ ոչ։ Իշխանության ներկայացուցիչները հաճախ շփոթում են քննադատությունը «թիրախավորման» հետ։ Հանրային գործիչ լինելը ենթադրում է հանրային վերահսկողության ենթարկվել։
Իսկ եթե որոշ տեղեկություններ կարող են դառնալ հանրային հետաքրքրության առարկա, ապա լրագրողները պարտավոր են դրանք ներկայացնել՝ առանց վախենալու «զգացմունքային» հակահարվածներից, որը երեկ արեց Նարեկ Գրիգորյանը: Ի վերջո, պատգամավորն ինքն է որոշել իր աղջկա անունը դնել Սմայլիկ»։
Հրապարակ թերթն էլ գրել է․ Ինքնավնասումով բանակից ազատված ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը երեկ միացավ լրագրողների դեմ արշավի մասնակիցներին եւ ԱԺ ամբիոնից մի «սրտառուչ» ելույթ ունեցավ՝ անդրադառնալով տարիներ առաջ մեր գրած մի լուրին։
«Իմ 3 տարեկան երեխայի վրա հոդված գրեցին. դա բարոյակա՞ն էր, թե՞ անբարո։ Էդ ընթացքում կապնվեցին համայնքապետարան, համայնքապետարանից ճշգրտեցին երեխայի գտնվելու վայրը, սեռը, անունը, ազգանունը եւ այլն, եւ էդ երեխու վրա հոդված գրեցին»,- ասաց նա` չմանրամասնելով, թե խոսքն ինչ լուրի մասին է, եւ փորձելով տպավորություն թողնել, թե մենք մտել ենք իր ընտանիք, թիրախավորել իր անչափահաս դստերը: Մինչդեռ հրապարակման «գլխավոր հերոսը» ոչ թե իր 3 տարեկան դուստրն էր, այլ հենց ինքը` պատգամավորը, նրա կերպարն էինք ընդամենը բացահայտել` գրելով, որ ՔՊ-ական պատգամավորը 2018 թ․ ծնված իր աղջկա անունը Սմայլիկ է դրել։
Թե այդ լուրի ինչն էր անբարո, եւ որտեղ էր տեսել «ընտանիք մտնելու» փաստը, իր աղջկան Սմայլիկ անվանած պատգամավորն իր ելույթը լսողներին, բնականաբար, չբացատրեց:
Բաց մի թողեք
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն