Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա չի լինի Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի զորահանդեսին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Տեղեկություն ունենք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանի (Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին – խմբ.)»,- Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին ասել է Ուշակովը:
ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ Մոսկվայում անցկացվելիք միջոցառումներին Ադրբեջանի նախագահի բացակայության պատճառը Բաքվում բացատրել են Իլհամ Ալիևի՝ Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտությամբ:
Բաց մի թողեք
ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Բագրատ և Միքայել Սրբազաններին․ ԱԺ պատգամավորներ
#Ուղիղ․ ԿԸՀ-ում վիճակահանություն է. ով որ համարի ներքո կմասնակցի Էջմիածնի ավագանու ընտրություններին
«Ազգային առաջընթաց»-ը ինքնաբացարկ է հայտնել. որ քաղաքական ուժերը կմասնակցեն Վաղարշապատի ընտրություններին