Ադրբեջանը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրման կապակցությամբ։
Այս մասին, ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նշված է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որտեղ Բաքուն դատապարտում է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ։
«Համերաշխություն հայտնելով Պակիստանի ժողովրդի հետ՝ մենք մեր ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին և մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և լուծել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հատկանշական է, որ Պակիստանն Ադրբեջանի մերձավորագույն դաշնակիցն է, որի տխուր հետևանքները հայությունը տեսել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ:
Մինչդեռ Հնդկաստանին Բաքվում համարում են Հայաստանի բարեկամը,այլ կերպ ասած՝ իրենց ախոյանը, քանի որ վերջինս նաև զենքեր է վաճառում հայկական կողմին:
Բաց մի թողեք
Հայհոյանքը, ուժի անկաշկանդ կիրառումը կամ դրա սպառնալիքը դառնում են «նորմ»
Նոր պատերազմ կլինի Ղազախստանում, Պուտինը բոլոր նախկիններին վերադարձնում է, որ ԽՍՀՄ վերականգնի
Բիձինա Իվանիշվիլին կհեռանա՞, թե՞ Վրաստանը կտանի ԵԱՏՄ