Ռոսավիացիայից երեկ ուշ գիշերը հայտնեցին, որ Մոսկվայի Դոմոդեդովո, Ժուկովսկի և Վնուկովո օդանավակայանները վերսկսել են իրենց աշխատանքը: Հիշեցնենք, երեկ օդանավակայանները դադարեցրել էին աշխատանքը անվտանգության նկատառումներից ելնելով:
Մոսկովյան օդանավակայաններում երեկվա կոլապսը դեռ շարունակում է իր ազդեցությունն ունենալ:
«Զվարթնոց» օդանավակայանի տաբլոյից տեղեկանում ենք, որ թե՛ գիշերը, թե՛ այսօր օրվա ընթացքում Մոսկվայից որոշ չվերթներ չեղյալ են հայտարարվել:
Այդպես, չեղարկվել են առավոտյան ժամը 05.45 և երեկոյան ժամը 18.45-ի չվերթները Դոմոդեդովո օդանավակայանից: Միևնույն ժամանակ Շերեմետյևո և Վնուկովո օդանավակայաններից նախատեսված չվերթները դեպի Երևան չեղարկված չեն, և ըստ տաբլոյի՝ պետք է ժամանեն ժամանակին:
Նշենք, որ երեկ փակ էին ՌԴ մի շարք քաղաքաների օդանավակայաններ, այդ թվում և Սոչին: Բայց այս պահին Սոչիից Երևան չվերթներն ուժի մեջ են:
Բաց մի թողեք
Նոր քրեական գործ են փորձում կարել Շիրակի թեմի առաջնորդի վրա
ՀՖՖ-ում կրճատումներ են՝ անհաջողությունների մեղքը աշխատակազմի վրա են բարդում
Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան