Մայիսի 8-ին, ժամը 04:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Շիրակացու փողոցում այրվել է 200 քմ տնակից մոտ 110 քմ-ն՝ գույքով։
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն:


Բաց մի թողեք
Կոտայքի մարզում Toyota-ն շրջվել է երթևեկելի գոտում․ տուժել են կինը և երկու անչափահաս երեխաները․ Լուսանկար
«Հյուսիս-Հարավ» ճանապարհին բախվել են «Mercedes GLS»-ը և «Tesla»-ն․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են․ Լուսանկար
Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին