13/05/2025

Ով է Հռոմի նոր պապը. ինչ անուն է նա ընտրել, առաջին ուղերձը

Վատիկանում ընթացող կոնկլավի հերթական քվեարկության ժամանակ մայիսի 8-ին կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալները կարողացել են համաձայնության գալ նոր Հռոմի պապի ընտրության հարցում:

Արդեն հայտնի է նոր պապի անունը: Նա ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոստն է, ով իր համար ընտրել է Լեո XIV անունը:

Հռոմի նոր պապի ընտրության բոլոր մանրամասները և քվեարկության ընթացքը՝ մեր անդրադարձում:

Հռոմի նորընտիր պապ Լեո XIV-ը ուղերձով դիմել է հավատացյալներին։

Նա, մասնավորապես ասել է. «Պապը միշտ օրհնում է ամբողջ աշխարհը։ Հիմա ես ուզում եմ հնարավորություն ունենալ նույն օրհնությունը տալ ձեզ, որովհետև Աստված սիրում է ձեզ, Աստված սիրում է ձեզ բոլորիդ։

Մենք բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք։ Ուրեմն եկեք միասնական լինենք և միասին քայլենք։ Մենք Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք։ Հիսուս Քրիստոսը մեր առջևով է քայլում, մենք հետևում ենք նրան։

Ես Սուրբ Օգոստինոսի որդին եմ, ավգուստինցի, բայց ձեզ հետ միասին ես քրիստոնյա եմ։ Եվ այս իմաստով մենք բոլորս պետք է միասին գնանք դեպի այն ճշմարիտ հավատքը, որի համար Աստված մեզ պատրաստել է։ Թող Ամենակարող Աստծո՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու օրհնությունները լինեն ձեզ վրա և միշտ ձեզ հետ լինեն»։