Մայիսի 6-ի վաղ առավոտյան՝ ժամը 04:22-ին, արտակարգ հաղորդում էր ստացվել այն մասին, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Պարզվել է, որ այն պատկանում է Երևանի ավագանու անդամներից մեկի կնոջը։
Դեպքի առթիվ կազմվել են համապատասխան փաստաթղթեր և փոխանցվել Հայաստանի քննչական կոմիտե, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գույքի դիտավորյալ վնասման հոդվածով։
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների կողմից իրականացված անհետաձգելի և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մայիսի 7-ին՝ հանցանքը կատարելու անմիջական կասկածանքով, ձերբակալվել է մեկ անձ։ Նա արդեն ներկայացվել է նախաքննական մարմին։


Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները