20/05/2025

Վարդապետյանը մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործից

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ գործից:

Նա նշել է, որ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում մի շարք հոդվածներով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստանալու, «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ /Ֆլայ Առնա/, «ANGIE Services», «Աութսորս» ՍՊԸ, «Առևա Կոնսալտինգ» ՍՊԸ, «Caucasus Sevises LLC», «Mitecube S.r.l.», «Քեյ ընդ Ջի», «Մասդար», «Սերմից Ֆերմա», «Հարդ Ռոք», «Գլոբալ Քոննեքթ», «Տավրոս ԿՎՄ», «Ապագա Փրոջեքթս» ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները:

Նշենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու Պետական վերահսկողական ծառայությունը 2022-2023 թթ. ենթադրյալ չարաշահումներ էին հայտնաբերել ԱՆԻՖ-ում, որոնք առնչվում էին ֆոնդի ղեկավար կազմի գործունեությանը:

Կառավարությունը 2024-ի մայիսին որոշել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասի կառավարման լիազորությունը հանձնել ՏԿԵՆ-ին ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հունվարին անդրադարձել էր ԱՆԻՖ-ի հետ կապված իրավիճակին՝ այն գնահատելով որպես «ձախողում և խայտառակություն»: