15/05/2025

Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյանում. կան վիրավորներ

Մայիսի 8-ին վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Նշված շենքի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա է եղել արյուն, վթարված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա:

Մինչ ոստիկաններն ու պարեկները սահմանազատել են տարածքը, Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենայով վիրավորի են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: Քրեական և համայնքային ոստիկանների մի խումբ ժամանում են հիվանդանոց և բակում հայտնաբերել են «Subaru» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել արնանման հետքեր, առջևի աջակողմյան «շթի» հատվածն էլ վնասված և դիմապակին ճաքած:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ «Subaru»-ի վարորդը, որին դանակահարել են, նա էլ նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն դանակահարածին: Այդ տեղեկությունը քրեական և համայնքային ոստիկանները պարզում են:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են վիրավորի ինքնությունը: Այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չեն հրապարակվում:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են, որ վիրավորներից մեկը Աբովյանում հայտնի «Սալդատ» մականվամբ ինչ-որ անձնավորություն է, ով մշտապես քրեական պատմությունների կիզակետում է եղել ու դրական բնութագիր չունի: