Սիրիայի այսպես ասած ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ Շարաան, որը մինչ այդ կարգավիճակին հայտնվելը ուներ ահաբեկչի «կարգավիճակ», այսօր արդեն Սիրիայի նախագահի կարգավիճակում պաշտոնական այց է կատարել Փարիզ, որտեղ նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ֆրանսիայի նախագահի նստավայրն այդ առնչությամբ տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը կրկնելու է Փարիզի աջակցությունը նոր Սիրիայի կառուցմանը՝ ազատ, ինքնիշխան, կայուն, որը հարգում է սիրիական հասարակության բոլոր բաղադրիչները: Ֆրանսիայի նախագահ Ալ Շարաային Փարիզ հրավիրեց 2025 թվականի փետրվարին, երբ հեռախոսազրույց ունեցավ նրա հետ:
Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ այդ հեռախոսազրույցն անմիջապես հաջորդեց Ալ Շարաայի առաջին արտերկրյա այցին Թուրքիա, որտեղ նա հանդիպել է Էրդողանի հետ: Դրանից մեկ օր անց տեղի ունեցավ Մակրոնի հետ հեռախոսազրույցը, իսկ այդ հեռախոսազրույցից երկու օր անց էլ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի նախագահի հետ:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարությունը պայմանագիր է ստորագրել ֆրանսիական նավագնացության և ծովային բեռնափոխադրումների հսկա CMA CGM ընկերության հետ:
Պայմանագրի համաձայն, ֆրանսիական ընկերությունը կիրականացնի Լաթակիայի նավահանգստի կառավարում: Գրեթե կասկած չկա, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել նաև Թուրքիայի հավանությամբ:
Դա միա՞կ դրվագն է լինելու, որտեղ Փարիզը և Անկարան կգործակցեն Սիրիայի հարցում, թե՞ Ալ Շարաայի ֆրանսիական այցը «կբացի նոր հորիզոններ»: Մասնավորապես, Ֆրանսիան կաջակցի՞ Սիրիայի հարցում իսրայելական հավակնությունների դեմ Թուրքիայի հակազդեցությանը:
Հնարավոր է, որ այդ հարցի պատասխանը կլինի Փարիզում Ալ Շարաայի մասնակցությամբ քննարկումների առանցքային հարցերից մեկը:
Բաց մի թողեք
Ադրբեջանն ինչ նոր պլաններ ունի, ուր Մոսկվան էլ իբր ուզում է ճնշել
Մոսկվան զղջում է, թե՝ չի հավատում Բաքվի արցունքներին
Պուտինի պասով նվեր Ալիևին հենց Բաքվում