Էստոնիայի Նարվա քաղաքում՝ Ռուսաստանի հետ սահմանին գտնվող գետի ափին գտնվող միջնադարյան ամրոցի պատին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով պաստառ է փակցվել՝ Ադոլֆ Հիտլերի կերպարով:
Այս մասին գրում է Meduza-ն։
«Պուտլերը ռազմական հանցագործ է» մակագրությամբ պաստառի լուսանկարը հրապարակվել է ամրոցում գտնվող Նարվա թանգարանի կողմից։
Թանգարանի տնօրեն Մարիա Սմորժևսկիխ-Սմիրնովան Պուտինի պատկերով պաստառն անվանել է լայնամասշտաբ պատերազմի և ռազմական հանցագործությունների մասին հիշեցում-ուղերձ։
«Այսօր՝ Եվրոպայի օրը, մենք նշում ենք խաղաղությունն ու ազատությունը։ Միևնույն ժամանակ, մեր կողքին Պուտինի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է արդեն չորրորդ տարին։ Մենք բռնապետին անվանում ենք բռնապետ, պատերազմական հանցագործությունները՝ պատերազմական հանցագործություններ»,- ասել է նա ERR-ին տված մեկնաբանության մեջ։
Նարվա թանգարանը մայիսի 9-ին արդեն երրորդ տարին անընդմեջ կախում է «Պուտինը ռազմական հանցագործ է» կարգախոսով պաստառ, որպեսզի այն տեսանելի լինի սահմանի մյուս՝ ռուսական կողմում՝ Իվանգորոդում։
Թանգարանի տնօրենը հայտարարել է, որ սա «սադրանք չէ, այլ թանգարանի և «Պրոպաստոպ» կազմակերպության կողմից նախապես ծրագրված ինստալյացիա»։ 2025 թվականի սկզբին հայտնի էր դարձել, որ Մոսկվայի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Մարիա Սմորժևսկիխ-Սմիրնովային՝ մի խումբ անձանց կողմից քաղաքական դրդապատճառներով ռուսական բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով։
Բաց մի թողեք
ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ
Զելենսկին Ստամբուլում սպասում է հանդիպմանը․ Պուտինի ու Թրամփի արձագանքները
Թուրքիային F-35-երով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածաշրջանում