Օրերս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում թեժ կռիվ և վեճ է եղել ուսանողուհիների միջև։
Ամեն բան սկսվել է նրանից, որ 4-րդ կուրսի ուսանողուհին անհանդուրժողականություն է դրսևորել և ծեծել 3-րդ կուրսի ուսանողուհու՝ վերջինիս լսարանում դաս անելու, լսարանից դուրս գալու շուրջ ծագած խնդրի պատճառով։
4-րդ կուրսի ուսանողուհին «հրամայել է», որ 3-րդ կուրսի ուսանողները լքեն լսարանը, քանի որ իրենք պետք է այդ լսարանում դաս անեն։
3-րդ կուրսի ուսանողուհին խնդիրը փորձել է հասկանալ դեկանատի աշխատակիցների հետ և բարձրաձայնել է խնդիրը՝ փորձելով լուծել լսարանի զբաղվածության անհամապատասխանությունը։ 4-րդ կուրսի ուսանողուհին, որը ըստ ArmLur.am-ի տեղեկությունների բռնցքամարտիկ է, իմանալով որ դեկանատում հնչել է բողոք, փորձել է ուժով հարցեր պարզել իրենից փոքր ուսանողուհու հետ և վերջինիս ծեծի է ենթարկել։
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը հաստատեց տեղեկությունը․
«Մեր ակադեմիական բարեվարքության կարգով արգելված է անհանդուրժողականությունը և մեր արժեքային համակարգում ամրագրված է, որ բոլորս բոլորի նկատմամբ պետք է լինենք հարգալից և հանդուրժող։ Ուսանողուհին ծեծել է ուսանողուհու, հարցը քննարկել ենք և, առաջնորդվելով համալսարանի էթիկայի կանոնակարգով, ինչպես նաև ներքին կարգապահական կանոններով, այն ուսանողուհին ով ծեծել էր, հեռացրել ենք համալսարանից։ Մյուս ուսանողուհին գրել է բացատրություն և առաջիկայում լինելու է ռեկտորատի նիստ։
Կախված բացատրությունից, մյուս ուսանողի հարցն էլ կքննարկվի ռեկտորատի նիստում։ Բայց մյուս ուսանողը ո՛չ կռիվ է հրահրել, ոչ՛ էլ մեծ հաշվով մեծ մասնակցություն է ունեցել։ Առաջացել է խնդիր, նա գնացել դեկանին է ասել, մյուսը այպանել է դեկանին ասելու համար, հետո ծեծել է։ Ծեծողին անմիջապես ենք հեռացրել հարցը քննարկելուց և նրա բացատրությունը լսելուց հետո։ Ծեծվողի հարցն էլ քննարկման փուլում է, ռեկտորատի նիստը դեռ չի եղել»,- ասաց ռեկտորը։
Բաց մի թողեք
Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը
Հեռո՛ւ պահեք ձեր այլասերված քաղաքական տեսլականներն ու հայեցակարգերը մեր թանգարաններից ու դպրոցներից. Հայկ Դեմոյան
Արտառոց դեպք, 36-ամյա տղամարդն ավագ դպրոցի դիմաց ցույց է տվել uեռական օրգանները