Մայիսի 9-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։
Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։
«Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված է ավելի քանի 263 փրկարար, այդ թվում՝ ջրասուզակներ և կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 210 ծառայող, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։
Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։
Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել՝ շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- փոխանցեցին ՆԳՆ-ից:
Նշենք՝ այսօր՝ մայիսի 9-ին, փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է, նա դարձավ 2 տարեկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Մայիսի 15-ի աստղագուշակ․ Սիրով ձեր վրա կվերցնեք պատասխանատվության մեծ բեռ
Մայիսի 14-ի աստղագուշակ․ Հնարավորություն կա բարձրանալ կարիերայի աստիճաններով
Հոսանքահարվելուց մահացած զինծառայողը Վարդենուտից էր, մեկ տարվա ծառայող. Լուսանկար