Ամեն տարի՝ մայիսի 9-ին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը, որը խորհրդանշում խաղաղություն և միասնություն։ Հայաստանը ևս նշում է Եվրոպայի օրը՝ շարունակելով այս նշանակալի օրը տոնելու հարատև սովորույթը։
2024 թ․-ին տոնակատարությունները տեղի են ունեցել մայիսի 10-ից հունիսի 7-ը, Երևանում, Լոռու և Սյունիքի մարզերում՝ «ԵՄ-ն Հայաստանի կողքին է։ Ավելի ուժեղ ենք միասին» խորագրի ներքո: Եվրոպայի օրվ ատոնկատարությունները հնարավորություն են ընձեռել իմանալ ավելին Հայաստանում ԵՄ նախաձեռնությունների մասին։
2025 թ․-ին տոնակատարությունները կայանալու են մայիսի 6-30-ը, Երևանում, Գյումրիում և Գավառում՝ «ԵՄ-Հայաստան մշակութային կամուրջ» խորագրի ներքո:
Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունները Երևանում կմեկնարկեն մայիսի 10-ին՝ ժամը 15։00-ին։
Միացե՛ք մեզ՝տոնելու Եվրոպայի օրը Երևանի սրտում։ Սա տոն է Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության, մշակութային կապերի և ընդհանուր արժեքների մասին։
Այս տարվա խորագիրը՝ «ԵՄ–Հայաստան. մշակութային կամուրջ», ընդգծում է մեզ միավորող ամուր կապերն ու արժեքները։ Միջոցառումը կմեկնարկի պաշտոնական բացման արարողությամբ, որին կհաջորդի դինամիկ տեղեկատվական տոնավաճառ՝ ներկայացնելով Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների, ԵՄ հաստատությունների և գործընկեր կազմակերպությունների աշխատանքը։
Այցելուները հնարավորություն կունենան անմիջականորեն շփվելու դեսպանությունների ներկայացուցիչների հետ, տեղեկություն ստանալու կրթության, ճամփորդությունների, համագործակցության հնարավորությունների մասին, ինչպես նաև՝ մասնակցելու ինտերակտիվ նախաձեռնություններին։
Միջոցառումը կենտրոնացած է լինելու բովանդակալից մշակութային ծրագրի շուրջ․ բեմում ԵՄ անդամ պետությունները երաժժտության, պարի ու ներկայացումների միջոցով կներկայցնեն Եվրոպայի բազմազան ավանդույներն ու ստեղծարար ձայները:
Բեմում բազմաբովանդակ ելույթներ կունենան ժողովրդական համույթներ, երգչախմբեր, ջազ, ինչպես նաև՝ ժամանակակից հայկական կատարումներ՝ Եվրոպայի ոգին բերերով երևանյան բեմ։
Մուտքն ազատ է բոլորի համար։
Եթե ձեզ հետաքրքրում է Հայաստանում ԵՄ գործունեությունը, ուզում եք բացահայտել եվրոպական մշակույթը կամ պարզապես հաճելի և ոգեշնչող կեսօր անցկացնել քաղաքում, ապա Եվրոպայի օրվա տոնակատարությունները ձե՛զ համար են։
Սպասելու ենք ձեզ բաց դռներով և տոնական տրամադրությամբ։
Եվրոպայի օր 2025 տոնակատարությունների ծրագիր
Վայր՝ Ազատության հրապարակ (Օպերայի հարևանությամբ), Երևան
Ամսաթիվ՝ 2025 թ. մայիսի 10
Ժամ՝ 15:00 – 18:30
Թեմա՝ ԵՄ–Հայաստան․ մշակութային կամուրջ
Միացե՛ք մեզ՝ տոնելու այս վառ միջոցառումը՝ նվիրված Եվրոպական միության և Հայաստանի միջև միասնության, մշակույթի ու գործընկերության նշանավորմանը։ Ծրագրում ներառված են ինտերակտիվ տեղեկատվական տոնավաճառ և տոնական համերգային ծրագիր։
ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
14:30 – 15:00 | Լարախաղացի ներկայացման առաջին մաս
15:00 – 15:35 | Պաշտոնական բացման արարողություն
ԵՄ դեսպանի և Կառավարության ներկայացուցչի համատեղ ելույթներ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Եվրոպայի օրվա տեղեկատվական տոնավաճառում ԵՄ անդամ պետությունները իրենց տաղավարներում կներկայացնեն մշակութային և կրթական լայն հնարավորություններ։ Այցելուները հնարավորություն կունենան շփվել դեսպանությունների ներկայացուցիչների հետ և բացահայտել ԵՄ–Հայաստան համագործակցությանը նպաստող նախաձեռնությունները։
• Ծանոթացե՛ք ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին Հայաստանում
• Այցելե՛ք ԵՄ անդամ պետությունների և տեղական նախաձեռնությունների տաղավարներ
• Հանդիպե՛ք ծրագրերի ներկայացուցիչների հետ և բացահայտե՛ք նոր հնարավորություններ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԵՎ ԲԵՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ
15:40 – 17:05 | ԵՄ անդամ պետությունների մշակութային ծրագիր
15:40 – 16:00 | «Պոլոնիադա» երգչախումբ (Լեհական «Պոլոնիա» միություն)
Խմբավար՝ Անահիտ Տեր-Մելիքսեթյան։ Երգչախումբը կկատարի 5 ստեղծագործություններ՝ ներկայացնելով լեհական մշակույթի ամբողջ հմայքը։
16:00 – 16:20 | «Լուսէ» կենտրոն
16:20 – 16:40 | Սլովակիայի ժողովրդական պարեր և երգեր
Սլովակիայի մշակութային ժառանգությունն կներկայացվի 3 պարողների, 2 երաժիշտների և 2 երգիչների կատարումներով։
16:40 – 17:05 | «ՊիԿոԼա» ջազ բենդ
Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան, Նորին Գերազանցություն Պետր Պիրունչիկը և նրա ընկերները հանդես կգան բենդով՝ ներկայացնելով ջազային ստանդարտներ և չեխական ազգային երգեր՝ ջազային մշակմամբ։
17:05 – 17:20 | Ռումինական ժողովրդական պարեր և մնջախաղային ներկայացում
17:20 – 17:40 | Tiezerk Band
17:40 – 18:00 | Degh Band
18:00 – 18:20 | Uru Band
Լարախաղացի ներկայացման երկրորդ մաս
18:30 | Միջոցառման պաշտոնական փակում
Բաց մի թողեք
Մերձավոր Արևելքում անվտանգության ճարտարապետության փոփոխությունն ու Հայաստանը
Ի՞նչ նպատակ է հետապնդում «կարող էինք ավելի լավ պայմաններով զինադադար ունենալ, բայց Փաշինյանը մերժեց» քարոզչությունը
Նոր որակի պոտենցիալ պահանջարկ է, որը բավարարողն է պետք