Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ: Պակիստանյան բանակը պնդում է, որ ոչնչացրել է BrahMos հրթիռների պահեստը։
Հաղորդվում է նաև Ուդհամբուրում և Պատհանկոտում հնդկական ռազմական ավիաբազաների հրակոծման մասին։ Պակիստանը պնդում է, որ կիբերհարձակման շնորհիվ շարքից դուրս է եկել Հնդկաստանի էլեկտրացանցերի 70 տոկոսը։
Times of India-ն գրում է, որ Ջամմու և Քաշմիրի երկու շրջան Պակիստանի հետ լարվածության ֆոնին ամբողջությամբ հոսանքազրկված է։ Նույն իրավիճակն էր Ջալանդհար քաղաքում՝ օդում ԱԹՍ-ի նկատվելու պատճառով։
Պակիստանի օդային տարածքը փակ է բոլոր չվերթների համար։ Հնդկաստանի իշխանությունները մինչև մայիսի 15-ը դադարեցրել են 32 օդանավակայանի գործունեություն։

Բաց մի թողեք
Գերմանիան մտադիր է կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը
Հակառուսական նոր սանկցիաները` «օդից կախված վիճակում»
Բողոքի նոր ալիքի բռնկման մտավախություն ունեն. Ուրանը, կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն»