Ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է «Ֆեյսբուք»-ում Զարուհի Փոստանջյանի կողմից արված պնդումներն այն մասին, թե օրերս Գյումրիում ձերբակալված Լիլիթ Աղեկյանինո ստիկանության բաժնում խոշտանգել են, նվաստացրել:
«Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել։
Արդեն Ձերբակալվածների պահման վայրում՝ մինչ ձերբակալվածին պահման վայրում տեղավորելը ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հրավիրվել է Շտապօգնության խումբ ձերբակալվածին բուժզննության ենթարկելու նպատակով։ Բժիշկը՝ առանց ոստիկանների ներկայության և առանց տեսախցիկների, բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ինչից հետո նա տեղավորվել է ՁՊՎ-ում։
Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ, ինչպես նաև չհնչեցնել անհիմն մեղադրանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, որոնք կատարում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները»,- հայտնել է ՆԳՆ խոսնակը:
Հիշեցնենք՝ Գյումրիում ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի նախորդ պաշտոնավարման տարիներին քաղաքապետարանի լրատվական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Լիլիթ Աղեկյանը:
ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Աղեկյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, այնուհետև հայտնել է ինքնազգացողության վատացման մասին, ինչից հետո վերջինիս տեղափոխել են բժշկական կենտրոն:
ԲԿ-ում պարզվել է, որ տիկնոջ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ չկան, ու նրան տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր:
Քննչական կոմիտեից էլ մեզ հայտնել էին, որ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Բաց մի թողեք
Քննարկել ենք ռազմական էսկալացիայի հնարավոր սցենարները, ունենք պլանավորում. Գրիգորյան
Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ, բայց ունեմ կաթողիկոսի նկարագիր. Փաշինյան
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին․ Փաշինյան