Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր էջում գրել է․ «Բարի կիրակնօրյա առավոտ բոլորին, մաֆիան բացում ա աչքերը:
Մի փոքր անոնս անեմ, որպեսզի ում հետաքրքրի ուշադիր լինի համ էլ ինքս հասկանամ, թե որքանով հետաքրքիր կլինի ձեզ համար:
Առաջիկայում օգտվելով այս հարթակի հնարավորություններից, գրելու եմ և խոսելու եմ քաղաքականության(չնայած ավելի ճիշտ կլինի ասել՝ քաղաքականությունների), քաղաքական պրոցեսների և քաղաքական գործնեության(ինչպիսին պիտի լինեն, այլ ոչ թե այն ինչ ունենք), կուսակցությունների, պետության, ժողովրդի, ազգային ինքնության, հանրության, ճքնաժամերի(անձնական, պետական և ազգային), պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների, ինստիտուտների(համակարգերի), համակարգերի կառավարման սկզբունքների և այլնի վերաբերյալ իմ պատկերացումների մասին:
Այն պատկերացումների, թե ըստ իս, ինչպիսիք պետք է լինեն հանրային կյանքի այս էլեմենտներն առանձին-առանձին և ամբողջության մեջ իրենց կատարելիությամբ, և որ անկատարելիություններն են անդադար խանգարում քաղաքական հստակ երկարաժամկետ օրակարգերի ձևավորմանն ու իրագործմանը՝ պետության, որպես հանրային կյանքի կազմակերպման սուբյեկտի ձևավորմանը և ինստիտուտների կայացմանը:
Սակայն, պետք է կարևոր շեշտադրում անեմ, գրելու եմ առանց շտապելու, էմոցիայի հնարավորինս բացակայությամբ, քանզի այս խոսակցությունը պարտադրում է խոսել, ոչ թե հախուռն, այլ՝ սառնասիրտ և հնարավորինս համակարգված, որպեսզի փորձեմ հասնել խնդիրների ստեղծման խորքին, այլ ոչ թե ինչպես մեր մոտ ընդունված է փորձել խնդիրը լուծելու եղանակը մատնանշել, իբր թե լուծումը գիտեմ: Ըստ իս, դա էլ է մեր առանցքային խնդիրներից մեկը, որ մենք խնդիրները լուծում ենք օպերատիվ ըստ կուտակման, չխորանալով դրանց ստեղծման պատճառների մեջ, ինչը խոչընդոտում է բուն խնդիրը լուծել այնպես, որ նրա կրկին առաջանալը այլևս բացառվի:
Բնական հարց կծագի, ո՞րն է նպատակս, դրանք մի քանիսն են.
Առաջինը, շատ վերը նշածս դասական հասկացողություններ կան, որոնք ըստ իս սկսել ենք խառնել իրար, և արդյունքում այնպիսի կարևորագույն էլեմենտ ինչպիսի հասկացողությունների միջև բալանսը խաթարվել է:
Երկրորդը, բազմաթիվ թեմաներ կան, որոնք առնվազն համացանցային հարթակներում դառնում են բուռն քննարկումների առարկա, սակայն ինձ համար փաստը կայանում է նրանում, որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն, ավելի ճիշտ նրա հետ ինչ մեզ իրականում իսկապես անհրաժեշտ է և ինչով որ շատ ավելի կարևոր է զբաղվել, քան նրանով ինչով որ զբաղվում ենք էմոցիաների տակ և տեսախցիկների առջև ավելի լավը երևալու գայթակղությունից դրդված:
Երրորդը, միաժամանակ ուզում եմ շեշտել, որ բացարձակ չեմ հավակնում ամենագետի համբավին, այդպիսի մարդ գոյություն չունի և չի էլ կարող լինել, սակայն խորապես համոզմունք ունեմ, որ ճշմարտությունը ծնվում է բանավեճի մեջ, բայց միայն այն դեպքում, երբ դիմացինիդ հետ չես խոսում բացարձակ ճշմարտության տիրապետողի դիրքերից և անկախ քո անձնական վերաբերմունքից դիմացինիդ հանդեպ, տարրական լսելու ունակություն ունես, չբացառելով, որ կարող է հիմնավոր լինել նրա խոսքը:
Վստահ եմ, որ մի քանի այլ շատ բնական հարց կարող է ծագել, ես այդ հարցերը լիարժեք հասկանում եմ, պատասխանները ձեռքս ա, բայց այս պահին չեմ բարձրաձայնի, որպեսզի ձեր գործը չհեշտացնեմ:
հ.գ. Գիտեմ, կլինեն նաև որոշ մարդիկ, որոնք հեսա վազեվազ զեկուցումներ, տեղեկանքներ ու կարծիքներ են իրար փոխանակելու, թե այս ինչ տեքստ է գրել այս տղեն: Նախապես ու ուղիղ ասում եմ, ավելի լավ է նման տեքստերով հանդես գամ, փորձելով ինձ ու իմ ընկերներին իմ պատկերացմամբ պահել հնարավորինս ազնվության, ճշմարտության և արդարության ծիրի մեջ, քան ամեն ինչ լավ է և ճիշտ է տրամաբանությամբ կաբինետի չորս պատի մեջ պարփակված զեկուցումներ անեմ, այ դրանով իսկ իրական վնասակար գործունեություն ծավալելով, և անգամ թեթև պատկերացում չունենալով կամ լավել ունենալով այդ մասին:
Դեռ այսքանը: Լավ օր բոլորին:
Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն։
Շնորհակալություն ուշադրության համար։
հարգանքով՝
ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյան – նավակ Ճոճողը»
Բաց մի թողեք
Ինչպես Կարեն Կարապետյանը /չ/առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում․ Լուսանկար
Ընկնելով պատմության հետևից․ Արա Այվազյան
«Ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ». Հովիկ Աղազարյան