Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը կրկին ահազանգել է Դիլիջանի հողերը շուկայականից զգալի ցածր գներով, կասկածելի աճուրդներով օտարելու փաստի մասին։
«Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը մայիսի 5-ին որոշում է ընդունել․ ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի 1-ին պարբերության, 2-րդ և 3.1-րդ մասերով, 26-րդ հոդվածի 1-ին մասի բ) ենթակետի պահանջներով՝ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Լիպարիտ Սանթրոսյանին շնորհել ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, հանձնարարել Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ օրենքով սահմանված կարգով Լիպարիտ Սանթրոսյանին վճարել հավելավճար»։
Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը տուրիստական քաղաքի հողերը շուկայականից զգալի ցածր գներով, կասկածելի աճուրդներով օտարել է , այդ թվում՝ Երևանի, Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչների, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի դեմ գոռացող Նիկոլ Փաշինյանը դա անտեսել է, որովհետև համայնքի ղեկավարը նախկինում բենզալցակայանում լիցքավորող աշխատած, Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, անձնական գործում իր սեռը «արու» գրած ՔՊ-ական է»,- սոցցանցի իր էջում գրել է Ոսկան Սարգսյանը։
Բաց մի թողեք
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ՌԴ-ի հետ «պարտավորություններից խուսանավելու» վարք է դրսևորում
«ՀԷՑ»-ը խլել» եզրույթն ինձ համար անընդունելի է. Խլելս ո՞րն է. Մեսրոպյան․ Այսօր նրա օրակարգը այլ է
«Եթե ադրբեջանցիներ լինեն, կա շանս մի օր վռնդել նրանց, բայց եթե գան ամերիկացիները՝ այլևս անհնար կլինի». Կարապետյան