22/05/2025

Փարոս, որը լուսավորում է աշխարհի մութ գիշերները. ինչ է ասել Հռոմի նորընտիր պապը իր առաջին քարոզում

Հռոմի նորընտիր պապ Լեո XIV-ը իր առաջին պատարագն է մատուցել որպես պապ Վատիկանի Սիքստինյան կապելլայում։ Նա ծառայությունը սկսել է աղոթքով, որում խնդրել է Ամենակարողին սովորեցնել մարդկանց խոստովանել իրենց մեղքերը։

Պատարագի կարևորագույն պահերից մեկը Հռոմի պապի խոսքերն են եղել այն մասին, թե ինչպես կարող է եկեղեցին լինել փարոս «այս աշխարհի մութ գիշերներում»։

Շատերը նշել են, որ սա պապի կողմից ուժեղ և, թերևս, միտումնավոր արված ազդանշան է՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը։

Մասնագետները նշում են, որ նոր պապի առաջին քարոզը սովորաբար պատկերացում է տալիս նրա առաջիկա պապականության հիմնական ուղղության մասին, այնպես, ինչպես նա այն ընկալել է:

Պապը իր քարոզի մեծ մասը կարդացել է իտալերենով։

Պատարագին ներկա կարդինալներին դիմելով՝ Հռոմի պապ-ը շնորհակալություն է հայտնել նրանց՝ առաջնորդության առաքելությունը իրեն վստահելու համար։

Լեո XIV պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականն ու բարեփոխումները՝ նշելով, որ ընդհանուր առմամբ Ֆրանցիսկոս պապը, որը տեսլական ուներ՝ 1.4 մլրդ անդամ ունեցող եկեղեցին բացել դեպի ժամանակակից աշխարհը, թողել է ծառայությանը լիակատար նվիրվածության օրինակ:

«Եկեք ստանձնենք այս արժեքավոր ժառանգությունը և շարունակենք մեր ճանապարհորդությունը»,- ասել է նորընտիր պապը կարդինալներին։

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Վատիկանում ընթացող կոնկլավի հերթական քվեարկության ժամանակ կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալները կարողացել են համաձայնության գալ նոր Հռոմի պապի ընտրության հարցում: Ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոստը դարձել է Հռոմի նոր պապ, որ իր համար ընտրել է Լեո XIV անունը: