Վերջին ժամանակաշրջանում բանկային խարդախությունների հետ կապված բազմաթիվ ահազանգեր և քրեական վարույթներ ունենք:
Այս մասին Ազգային ժողովում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին և նշելով, որ բազմաթիվ են նաև բացահայտված քրեական վարույթները:
«Այն դեպքերով, որոնցով անձինք կամ հանցավոր խմբի անդամներից որոշ մասնակիցներ ՀՀ-ում են, մենք հիմնականում դրանց մասով ունենք լավ արդյունքներ, լավը՝ պայմանականորեն, այսինքն՝ քրեական հետապնդման ենթարկված անձինք ունենք, և դատական հեռանկարի առումով ավարտված վարույթներ:
Բայց այդ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են: Դերերի բաշխումն այնպես է, որ հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են»,- ասել է Պողոսյանը:
Նրա խոսքով՝ եղել են նաև այլ պետություններում կատարված հանցագործություններ, որոնց դերակատարները ՀՀ քաղաքացիներն են: Համագործակցության արդյունքում ՀՀ ՔԿ-ն նման խումբ է բացահայտել:
«Անհետ կորած զինծառայողների ծնողների հետ ամենօրյա շփումների մեջ ենք, գրեթե ամեն շաբաթ, երևի թե շաբաթը մի քանի օր բոլորին անձամբ ընդունում եմ, այսինքն՝ ընդունում եմ այն մարդկանց, որոնք գալիս են: Կապ չունեն օրվա ժամը, իմ զբաղվածությունը»:
Այս մասին Ազգային ժողովում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, թե անհայտ կորած զինծառայողների ծնողները բավարարված չեն քննչական մարմնի աշխատանքից:
«Ցանկացած պահի ընդունում եմ ծնողներին, ժամերով քննարկում ենք ունենում: Ներկա է լինում նաև կոնկրետ քննչական խմբի ղեկավարը, վարույթ իրականացնող մարմինը: Տրամադրում ենք անհրաժեշտ տեղեկատվությունը, որը պահանջում են, և օրենքով այդ տեղեկատվությունը մատչելի է դատավարության մասնակցին: Լսում ենք ծնողի միջնորդությունները, նույնիսկ բանավոր միջնորդություններ ենք քննարկում»,- մանրամասնել է Պողոսյանը:
Խոսելով անհայտ կորած զինծառայողների գործերով առկա նորությունների մասին, ՔԿ նախագահը տեղեկացրել է, որ այս պահին էլ ակտիվ նախաքննություն է իրականացվում, բազմաթիվ փորձաքննություններ են ընթանում․ «Քննչական գործողությունների կատարման արդյունքում ունենք նաև նույնականացված անձինք, որոնց ծնողները համաձայնել են և հուղարկավորել են զինծառայողներին»:






Բաց մի թողեք
Սրբազանների կոչն է՝ փորձություններով լի այս ժամանակներում համախմբվել Եկեղեցու շուրջ
Սովորաբար գժանոցներում գժերը փակ տարածքում են պահվում, որ վնաս չտան հանրությանը, մեզանում՝ ազատ են
Լևոն Զուրաբյանը նոր ծրագրային առաջարկով է հանդես եկել