ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմությունը ցանկացած դրական օրակարգի դեմ կռիվ է տալիս։
Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում նա նկատեց․ «Անատոմիական վերլուծության ենթարկենք ձեր իշխանության կոռուպցիոն դեմքը և սկսեք այն բանից, պարո՛ն [Արծվիկ] Մինասյան, որ երբ դուք Կառավարությունում աշխատում էիք նախարար, Հայաստանում ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, և այդ խորհուրդը գլխավորում էր Հովիկ Աբրահամյանը, որից այսօր ապօրինի գույքի բռնագանձման օրենքով միլիարդներ են պահանջվում: Ոնց որ գառներին պահ տան գայլին, ասեն՝ տե՛ս, որ որևէ մեկը բան չանի. սա է ձեր հակակոռուպցիոն քաղաքականությունը»։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը ցանկացած դրական օրակարգից «այսահարվում է». «Ցանկացած իրադարձություն Հայաստանում, որը պետք է առաջացնի դրական էմոցիաներ, ատելության մարտագլխիկները հարձակվում են այդ դրական օրակարգերի դեմ և փորձում միայն ատելություն, դժբախտություն, անհուսություն և ապատիա գեներացնել, որովհետև դուք այդտեղ եք միայն ծաղկում, դա ձեր բնական միջավայրն է, ձեր քաղաքակրթական կոդը փթթում է այդ միջավայրում»։






Բաց մի թողեք
Գեղարքունիքի մարզպետը Հովհաննավանքի պատարագի ու փոքրիկ Տիգրանի կորելու մասին
Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու անհրաժեշտության մասին հայտարարություն
Սրբազանների կոչն է՝ փորձություններով լի այս ժամանակներում համախմբվել Եկեղեցու շուրջ