23/06/2025

Չեխիայի դեսպան Պետր Փիրունչիկը Ազատության հրապարակում ջազ նվագեց․ Տեսանյութ

Եվրոպայի օրվա գլխավոր տոնակատարության ժամանակ Երևանի Ազատության հրապարակում Չեխիայի դեսպան Պետր Փիրունչիկը հանդես եկավ սաքսոֆոնի կատարումով։

Նա Հայաստանի ամենաակտիվ դեսպաններից է, հաճախ շրջում է երկրի մարզերում և սիրում է շփվել ժողովրդի հետ։

Դեսպան Փիրունչիկի ելույթը խորհրդանշեց ԵՄ–Հայաստան մշակութային համագործակցության խորացումը։