13/06/2025

Քրդական PKK-ն հայտարարել է ինքնալուծարման և Թուրքիայում ապստամբության ավարտի մասին

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը` PKK-ն, որը Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական, հայտարարել է լուծարվելու և զինաթափվելու որոշման մասին, ինչը քայլ կլինի Անկարայի հետ տասնամյակներ շարունակվող հակամարտության ավարտի ուղղությամբ։

Պատմական որոշման նպատակն է վերջ դնել չորս տասնամյակ տևած զինված հակամարտությանը, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել, հաղորդել է Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված Firat լրատվական գործակալությունը։

Այս տարվա փետրվարին քուրդ անջատողականների առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը 1999 թվականից ի վեր ցմահ բանտարկության է դատապարտված Ստամբուլի մոտ գտնվող Իմրալի կղզում, կոչ էր արել իր կողմնակիցներին լուծարման մասին պաշտոնապես որոշում կայացնել: