Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ որոշել են փակել Կրակովում ՌԴ հյուպատոսությունը, հայտնում է Onet-ը։
Նա հյուպատոսության փակումը կապել է Լեհաստանի իշխանությունների տվյալների հետ, որոնց համաձայն՝ ռուսական հետախուզական ծառայությունները ներգրավված են եղել Վարշավայի Marywilska 44 առևտրի կենտրոնում 2024 թվականի մայիսի 12-ին բռնկված հրդեհին։
Ռուսաստանը Լեհաստանում ունի երեք գլխավոր հյուպատոսություն՝ Կրակովում, Գդանսկում և Պոզնանում։ Վերջինս փակվել է 2024 թվականի աշնանը, երբ Սիկորսկին հայտնել էր Մոսկվայի կողմից դիվերսիոն գործողությունների «համոզիչ ապացույցների» առկայության մասին։ Այսպիսով, Գդանսկում միայն կշարունակի գործել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրել է Լեհաստանին երկկողմ հարաբերությունների միտումնավոր խզումը շարունակելու համար և հայտարարել, որ Լեհաստանը կարող է սպասել «համարժեք պատասխանի»։
Վարշավայի Marywilska 44 առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է տեղի ունեցել 2024 թվականի մայիսի 12-ին: Հրդեհը սկսվել է միանգամից մի քանի վայրերում և արագ տարածվել, հաղորդել է հրշեջ ծառայությունը։
Հրդեհն ամբողջությամբ պատել է շենքը, և այն մասամբ փլուզվել է։ Այդ ժամանակ ոչ ոք չի տուժել, սակայն, ըստ իշխանությունների, այրվել են 1400 խանութ և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների տարածքներ: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է միջադեպին Մոսկվայի հնարավոր մասնակցության վարկածը հետաքննելու մտադրության մասին։
Բաց մի թողեք
Նոր բախում Թրամփի և Մասկի միջև․ Մասկը սպառնում է Հանրապետականներին, Թրամփը՝ Մասկին
Վաշինգտոնը կրճատում է ռազմական օգնությունը Ուկրաինային, երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին քաղաքացիությունից զրկել է. պատճառը ՌԴ անձնագիրը թաքցնելն է. Լուսանկար