Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանին շարունակվող լարվածությանը։
Նա նշել է, որ հույս ունի՝ հայ ժողովուրդն ունի ամուր նյարդեր և չի տրվի ադրբեջանական կողմի սադրանքներին։
Եղոյանի խոսքով՝ կրակոցները ոչ միայն ուղղված են ռազմական դիրքերին, այլ նաև նպատակ ունեն խաթարելու երկրի ներքին կայունությունն ու հանրային անդորրը։ Նա կոչ արեց հասարակությանը պահպանել զգոնություն և չտրվել խուճապի։
Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ լրագրողները նույնպես կձգտեն չխաթարել հանրային անդորրը։ Լրագրողների հարցին, թե ինչով են կարող նպաստել այդ խաթարմանը, Եղոյանը պատասխանեց՝ խուճապ տարածելով։

Բաց մի թողեք
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ
Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում
Հայ հասարակության մի մասին հարցնում ես՝ ո՞րն է մեր խնդիրների պատճառը