18/07/2025

«Փախստականների Դուրղուտին` «պարտիզանների քաղաքը». կորուսյալ քաղաքի դեմքը» գրքի շնորհանդեսը. Լուսանկարներ

Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հույն հետազոտող Պանտելիս Արապինիսի վերջերս հրատարակած «Փախստականների Դուրղուտին` «պարտիզանների քաղաքը». կորուսյալ քաղաքի դեմքը» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է 1941-44 թթ. Հունաստանում հակաֆաշիստական դիմադրության շարժման մեջ հայերի ունեցած էական դերակատարությանը։

Միջոցառումն անցկացվեց Աթենքի քաղաքապետարանի ներքո գործող «Նեոս Կոզմոսի բարեկամների ակումբում»։

May be an image of 4 people and text that says 'ΓΡΑΦΕΙΟ ரரவீர Ф'

Բացման խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով ներկայացրեց միջոցառման անցկացման նպատակը։ Դեսպանը նկատեց, որ Եվրոպայում դիմադրության շարժումների մեջ հատկապես Ֆրանսիայում և Հունաստանում են եղել հայերի շոշափելի մասնակցություն, որը վերջինի պարագայում արժանի ուշադրության չի արժանացել։ Նա հավելեց, որ այս ծավալուն աշխատությունը գալիս է լրացնելու այս բացը, որն առկա է պատմագիտության մեջ։

«Հունաստանում հակաֆաշիստական պայքարում ներգրավվել են 30.000-ից ավել հայեր։ Դիմադրության շարժման հաջողության մեջ Հունաստանում հայերի ունեցած ներդրումը համեմատելի է թերևս միայն Ֆրանսիայում համանման շարժման մեջ ունեցած հայերի ներդրման հետ։ Ֆաշիստների դեմ հայերի մասնակցությունը կարևոր է եղել ոչ միայն Աթենքում, մասնավորապես Դուրղուտիում, այլ Հունաստանի տարբեր քաղաքներում ու կղզիներում», իր խոսքում նշեց դեսպան Մկրտչյանը։

May be an image of 3 people and text

Նա նաև հակիրճ ներկայացրեց նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակում հայ ժողովրդի ունեցած զգալի քանակական և որակական ներդրումը։ Այնուհետև նա ներկայացրեց Պանտելիս Արապինիսի մենագրությունից որոշ դրվագներ։

Ի հավելում գրքի հեղինակի ելույթներ ունեցան անվանի պրոֆեսորներ Պրոկոպիս Պապաստրատիսը, Պոլիմերիս Վոգլիսը և Կոստիս Կարպոզիլոսը, որոնք մանրամասն ներկայացրեցին գրքի էական ներդրումը դիմադրության շարժմանը նվիրված հետազոտությունների մեջ և եզակի բնույթը առ այն, որ նյութը ներկայացնում է մինչ այժմ ոչ բավարար չափով ուսումնասիրված, սակայն կարևոր հանգամանք՝ Հունաստանում այդ շարժման մեջ հայերի ունեցած կարևորագույն դերակատարությունը։

Հիմնական ելույթներին հետևեց հարցուպատասխանների հատվածը, որի ընթացքում բանախոսները պատասխանեցին ներկաների ուղղած հարցերին։

May be an image of 4 people and violin