Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Ինչպես հայտնում են դատախազությունից, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
28 անշարժ գույք.
3 շարժական գույք.
1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
234 միլիոն 156 հազար դրամով ձեռք բերված պարտատոմսերի չմարված մաս.
1 միլիարդ 265 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ.
709 միլիոն 616 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռք բերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար.
4 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունք՝ շուրջ 3 միլիոն դրամի ավանդ:

Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
Սամվել Կարապետյանը դիմել է դատարան
Երեք անչափահասներ Դավիթաշենում հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը