«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի շուրջ մթնոլորտը ակնհայտորեն թեժանում է։ 2 օր Ազգային ժողովում իր տարեկան հաղորդումը ներկայացնող դատախազ Վարդապետյանը կտրուկ ու չոր պատասխաններ տվեց՝ հարուցելով ՔՊ-ականների դժգոհությունը և դառնալով նրանց համար նոր թիրախ:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ի ներսում խմորումները գնալով բունտի են վերածվում։ Պատգամավորները դժգհում են, որ դատախազը ոչ մի պատգամավորի կոնկրետ հարցի շոշափելի պատասխան չի տվել։
Ավելին՝ նրա չոր, նույնիսկ արհամարհական ոճն այնքան է բարկացրել ՔՊ պատգամավորներին, որ երեկ՝ երեկոյան, ՔՊ տարբեր սենյակներում Վարդապետյանի պահվածքն ակտիվ քննարկման թեմա էր:
Ոմանք նույնիսկ ակնարկում էին, որ դատախազի պաշտոնում Վարդապետյանի պաշտոնավարումը ցանկանում են կասեցնել. կա՛մ կհասնեն այնտեղ, որ նա «sms ստանա» և հեռանա «ինքնակամ» կա՛մ էլ դատախազին անվստահություն հայտնելու հարցը կբարձրացնեն:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանից փորձեց պարզաբանումներ ստանալ ՔՊ-ականների նման տրամադրությունների վերաբերյալ, թե որքանով են լուրջ դրանք, սակայն նա, ինչպես միշտ, խիստ զուսպ էր: «Նման բան չկա», – արձագանքեց Մանավազյանը՝ մեր հարցին ի պատասխան»։
Բաց մի թողեք
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել
2000 տոննան գերազանցող լոլիկի մթերումներ իրականացնող ընկերություններին պետությունն աջակցություն կտրամադրի. ո՞ր արտադրողներին բաժին կհասնի 150 մլն դրամը
Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ում է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից