Մայիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում քաղաքացիների միջև վիճաբանոություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Բարսեղյանի գլխավորությամբ, պարզում են, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 43-ամյա Հակոբ Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Գրիգոր Հ․-ն, Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ե․-ն և 38-ամյա Էդուարդ Հ․-ն հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Դ․-ի գլխին՝ պատճառելով վնասվածք:

Բաց մի թողեք
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է